ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ դիմորդներ,
Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ընդունելություն։
Ընդունելության դիմում-հայտերը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոն են ներկայացվում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ dimord.am կայքի միջոցով, ս․ թ․ ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, ժամը 18։00-ն։
Ընդունելությանը վերաբերող ցանկացած հարցով խորհրդատվություն ստանալու համար կարող եք նամակով առցանց դիմել Գավառի պետական համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեներին՝ info@gsu.am, infogsu@mail.ru կամ զանգահարել 060-46-02-01,
060-46-12-99, 043-95-95-01 հեռախոսահամարով կամ այցելել Համալսարան՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1 հասցեով, պահպանելով սանիտարահակահամաճարակային անվտանգության կանոնները։