ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայ կրթական հիմնարկությունը /ՀԿՀ/ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ նոր՝ 2021-2022 ուսումնական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ․-ի սեպտեմբերից առաջին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15,7, 3,2 կամ 75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը լրացնել կրթաթոշակի հայտը՝
https://apply.aef.am/
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 011-53-14-85 հեռախոսահամարով: