ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և ՀՀ Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների սիրելի՛ աշակերտներ, տեղեկացնում ենք, որ երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «ԳԱԱ» բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները:
2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս. թ. մարտի 27-ին, ժամը՝ 15:00-ին ՀՀ ԳԱԱ (հասցեն՝ ք․ Երևան, Բաղրամյան պողոտա 24) նիստերի դահլիճում տեղի կունենա սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը՝ «Ապակոդավորում ենք գենոմը» խորագրով սեմինար:
Որպես մոդերատոր հանդես կգա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Սեմինարին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝
2024 թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ:

ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բուհերի համագործակցության համակարգող Լյուսիլ Բուսքեթը այցելեց Գավառի պետական համալսարան։
Լյուսիլ Բուսքեթը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանի հետ քննարկեց բարձրագուն կրթության ոլորտում ֆրանսիայի բուհերի և ԳՊՀ-ի միջև համագործակցության հնարավորությունները, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ և բովանդակալից շնորհանդեսի ձևով ներկայացրեց ֆրանիսայում ուսանելու և կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։
Հանդիպման վերջում ԳՊՀ հյուրը եղավ բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդը նաև մանուկների օրհնության խորհուրդն ունի, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:
Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը:
Այս օրը նշանավորում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ս․ թ․ մարտի 21-ին կայացավ Գավառի պետական համալսարանի իրականացրած՝ Եվրոպական միության «ERASMUS+» ակադեմիական շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ուսանողների շնորհանդես-հաշվետվությունները։
Հետաքրքիր և բովանդակալից հաշվետվություններ ներկայացրին ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիաննա Օհանյանը, ով սովորել է Ռումինիայի Հանրապետության Տիմիշոարայի Արևմտյան համալսարանում, նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Տոնոյանը, ով սովորել է Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում ուսանած՝ ԳՊՀ «Ֆինանաներ» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Թաթարյանը։
Ուսանողները ներկայացրին համապատասխան բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ձեռք բերած իմացությունն ու փորձը, կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած տպավորություններով, ցուցադրեցին կարճ տեսանյութեր՝ իրենց դասընթացների և ձեռքբերումների վերաբերյալ։
Ուսանողները, երախտիքի խոսք ուղղելով Գավառի պետական համալսարանին ակտիվ միջազգային համագործակցության և ուսանողական շարժունության կազմակերպման համար, խորհուրդ տվեցին մյուս ուսանողներին ևս մասնակցել ԳՊՀ եվրոպական ծրագրերին։
Հաշվետվությունները լսեցին և բարձր գնահատեցին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, տարբեր կուրսերի ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ՝ Գավառի ավագ, Սարուխանի թիվ 2 միջնակարգ, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև Գավառի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից։
Աշակերտները իրենց համալսարանական օրը եզրափակեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան և ԳՊՀ գրադարան այցելությամբ։

ԿԱՅԱՑԱՎ  ԳՊՀ  ԳԻՏԱԿԱՆ  ԽՈՐՀՐԴԻ  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԸ

Ս․ թ․ մարտի 22-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը գիտխորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց առկա և հեռակա բաժիններում սովորող ուսանողների կողմից բուհի ուսումնական ռեսուրսներից բավարարվածության գնահատման արդյունքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում։

Այնուհետև  զեկուցողը ներկայացրեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարանում կրթությունը շարունակող ուսանողների կրթական կարիքների վերհանմանը միտված հարցման արդյունքները։ Նշվեց, որ ուսանողների բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն անդրադարձավ ԳՊՀ-ում ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման խնդիրներին՝ կարևորելով արդյունավետ մեթոդների և նորագույն կրթական տեխնոլոգիաների կիրառումը և ներկայացնելով ուսուցման որոշ մեթոդներ։

Ս․ թ․ մայիսի 4-ին կայանալիք ԳՊՀ 27-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը։

ԳՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։

 

 

ВЫШЛО В СВЕТ УЧЕБНОЕ ПОСОБИЕ «СОЦИОЛОГИЯ ТУРИЗМА»

Рады сообщить, что вышло в свет учебное пособие, посвященное  центральным аспектам социологии туризма.  Учебное пособие является первым изданием такого рода с точки зрения представительства авторов и характера аспектов, рассматриваемых в нём. Авторский коллектив состоит из  11  авторов. Поздравляем всех соавторов с выходом учебного пособия «Социология туризма», в частности, преподавателей Гаварского государственного университета — доктора социологических наук, профессора Армена Саакяна и кандидата экономических наук, заведующего кафедрой менеджмента и финансов ГГУ Самвела Амирханяна!

Учебное пособие посвящено теоретическим и практическим  вопросам  исследования социологии туризма.  Предоставляется возможность полноценно ознакомиться   с  методологией  сбора социологической информации о туризме в контексте  социально — экономических факторов, различных маркетинговых  аспектов.

Учебник включает в себя предисловие и  шесть глав, в которых рассматриваются следующие вопросы:

сущность туризма, факторы развития туризма, классификация видов туризма и типов туристов, социологическая теория и исторические особенности туризма, актуальные проблемы развития туризма, система управления, социокультурные основы планирования и развития, потребительские  предпочтения при принятии решений и мотивации туристов, а также  описание национальных особенностей истории  туризма.

Заслуживает внимания рассмотрение такого вида туризма как религиозный — это вид туризма с двумя основными подтипами: паломничество, то есть путешествие с религиозными или духовными целями, а также  осмотр религиозных памятников, артефактов и других  достопримечательностей  Армении.

Приводятся основные принципы, этапы и классификация социологических исследований в туризме. Показана специфика социологической информации в туризме и требования к программе исследования. Описаны основные методы сбора социологической информации и практическое применение результатов. Пособие соответствует актуальным требованиям преподавания учебного курса “Социология туризма”.

Таким образом, у читателя есть возможность полноценно ознакомиться со многими аспектами  специфики  сбора социологической информации и практического применения результатов исследования, ознакомиться с основными этапами и  классификацией социологических исследований в туризме. Научный уровень рукописи учебного пособия, степень освещения практических вопросов и их актуальность соответствуют требованиям, предъявляемым к работам подобного типа.

Издание предназначено для студентов, специалистов, работающих в сфере туризма, а также для широкого круга читателей.

 

 

 

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` 2024-2025 ՈՒՍՈՒՄԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայ կրթական հիմնարկությունը /ՀԿՀ/ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 ուսումնական տարվա համար:

Մրցույթը կմեկնարկի ս թ մարտի 11-ին և կավարտվի մայիսի 5-ին։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի չափը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միաժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են  ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:

Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝  https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ` ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես եկավ Հռոմի Սապիենզայի համալսարանում։

Սոնա Սիմոնյանը իրականացրեց 8-ժամյա դասախոսական աշխատանք Սապիենզայի համալսարանի «Միջմշակութային հաղորդակցություն և անգլերեն լեզու» բաժնի բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերում։ Դասախոսությունները հետևյալ թեմաներով էին․ «Քաղաքական հաղորդակցություն և դիսկուրսի վերլուծություն», «Լեզուն և հանրային կարծիքը», «Քաղաքական հաղորդակցությունը թվային դարաշրջանում» և «Պրագմատիկա»։

ԳՊՀ դասախոսը քննարկումներ ունեցավ Հռոմի Սապիենզայի համալսարանի Անգլերեն լեզվի և թարգմանության բաժնի ղեկավար պրոֆեսոր Դոնաթելլա Մոնտինիի և նույն բաժնի դասախոս պրոֆեսոր Մարգարիտա Դորեի հետ։

Դոնաթելլա Մոնտինին և Մարգարիտա Դորեն նշեցին, որ դասախոսությունները անցկացվեցին ծրագրում նշված վերջնաարդյունքներին և կրթական չափանիշներին համապատասխան։ Ուսանողները նշեցին, որ դասախոսությունները հետաքրքիր էին, ինտերակտիվ և արդյունավետ։

ԳՊՀ իրականացրած միջազգային ծրագրերն ապահովում են ԳՊՀ դասախոսական անձնակազմի անդամների մասնագիտական ու մանկավարժական կարողությունների շարունակական զարգացումը, կրթության որակի բարձրացումը։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտություններով․

  1. Հայոց լեզու և գրականություն
  2. Ռուսաց լեզու և գրականություն
  3. Անգլերեն լեզու և գրականություն
  4. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  5. Իրավագիտություն
  6. Պատմություն
  7. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
  8. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  9. Տնտեսագիտություն
  10. Համակարգչային ճարտարագիտություն
  11. Կենսաբանություն
  12. Աշխարհագրություն
  13. Բնապահպանություն և բնօգտագործում

Դիմորդները դիմում-հայտի հետ  ներկայացնում են`

  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
  • 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ինքնակենսագրություն,
  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն

(առկայության դեպքում),

  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (առկայության դեպքում),
  • ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:

ԳՊՀ մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ մարտի 21-ին և 30-ին, ժամը՝ 13։00-ին:

Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարան։

Սիրով սպասում ենք ձեզ։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին