ԳՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս․ թ․ մարտի 21-ին կայացավ Գավառի պետական համալսարանի իրականացրած՝ Եվրոպական միության «ERASMUS+» ակադեմիական շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ուսանողների շնորհանդես-հաշվետվությունները։
Հետաքրքիր և բովանդակալից հաշվետվություններ ներկայացրին ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիաննա Օհանյանը, ով սովորել է Ռումինիայի Հանրապետության Տիմիշոարայի Արևմտյան համալսարանում, նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Տոնոյանը, ով սովորել է Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում ուսանած՝ ԳՊՀ «Ֆինանաներ» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Իսկուհի Թաթարյանը։
Ուսանողները ներկայացրին համապատասխան բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, ձեռք բերած իմացությունն ու փորձը, կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած տպավորություններով, ցուցադրեցին կարճ տեսանյութեր՝ իրենց դասընթացների և ձեռքբերումների վերաբերյալ։
Ուսանողները, երախտիքի խոսք ուղղելով Գավառի պետական համալսարանին ակտիվ միջազգային համագործակցության և ուսանողական շարժունության կազմակերպման համար, խորհուրդ տվեցին մյուս ուսանողներին ևս մասնակցել ԳՊՀ եվրոպական ծրագրերին։
Հաշվետվությունները լսեցին և բարձր գնահատեցին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, տարբեր կուրսերի ուսանողներ, ուսուցիչներ և աշակերտներ՝ Գավառի ավագ, Սարուխանի թիվ 2 միջնակարգ, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցներից, ինչպես նաև Գավառի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից։
Աշակերտները իրենց համալսարանական օրը եզրափակեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան և ԳՊՀ գրադարան այցելությամբ։
ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Ս․ թ․ մարտի 22-ին գումարվեց Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը։
Նիստի օրակարգի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը գիտխորհրդի անդամների ուշադրությանը ներկայացրեց առկա և հեռակա բաժիններում սովորող ուսանողների կողմից բուհի ուսումնական ռեսուրսներից բավարարվածության գնահատման արդյունքները, որից հետո տեղի ունեցավ քննարկում։
Այնուհետև զեկուցողը ներկայացրեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գավառի պետական համալսարանում կրթությունը շարունակող ուսանողների կրթական կարիքների վերհանմանը միտված հարցման արդյունքները։ Նշվեց, որ ուսանողների բարձրացված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն անդրադարձավ ԳՊՀ-ում ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման խնդիրներին՝ կարևորելով արդյունավետ մեթոդների և նորագույն կրթական տեխնոլոգիաների կիրառումը և ներկայացնելով ուսուցման որոշ մեթոդներ։
Ս․ թ․ մայիսի 4-ին կայանալիք ԳՊՀ 27-րդ գիտաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը։
ԳՊՀ գիտական խորհրդի նիստում քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր։
ВЫШЛО В СВЕТ УЧЕБНОЕ ПОСОБИЕ «СОЦИОЛОГИЯ ТУРИЗМА»
Рады сообщить, что вышло в свет учебное пособие, посвященное центральным аспектам социологии туризма. Учебное пособие является первым изданием такого рода с точки зрения представительства авторов и характера аспектов, рассматриваемых в нём. Авторский коллектив состоит из 11 авторов. Поздравляем всех соавторов с выходом учебного пособия «Социология туризма», в частности, преподавателей Гаварского государственного университета — доктора социологических наук, профессора Армена Саакяна и кандидата экономических наук, заведующего кафедрой менеджмента и финансов ГГУ Самвела Амирханяна!
Учебное пособие посвящено теоретическим и практическим вопросам исследования социологии туризма. Предоставляется возможность полноценно ознакомиться с методологией сбора социологической информации о туризме в контексте социально — экономических факторов, различных маркетинговых аспектов.
Учебник включает в себя предисловие и шесть глав, в которых рассматриваются следующие вопросы:
сущность туризма, факторы развития туризма, классификация видов туризма и типов туристов, социологическая теория и исторические особенности туризма, актуальные проблемы развития туризма, система управления, социокультурные основы планирования и развития, потребительские предпочтения при принятии решений и мотивации туристов, а также описание национальных особенностей истории туризма.
Заслуживает внимания рассмотрение такого вида туризма как религиозный — это вид туризма с двумя основными подтипами: паломничество, то есть путешествие с религиозными или духовными целями, а также осмотр религиозных памятников, артефактов и других достопримечательностей Армении.
Приводятся основные принципы, этапы и классификация социологических исследований в туризме. Показана специфика социологической информации в туризме и требования к программе исследования. Описаны основные методы сбора социологической информации и практическое применение результатов. Пособие соответствует актуальным требованиям преподавания учебного курса “Социология туризма”.
Таким образом, у читателя есть возможность полноценно ознакомиться со многими аспектами специфики сбора социологической информации и практического применения результатов исследования, ознакомиться с основными этапами и классификацией социологических исследований в туризме. Научный уровень рукописи учебного пособия, степень освещения практических вопросов и их актуальность соответствуют требованиям, предъявляемым к работам подобного типа.
Издание предназначено для студентов, специалистов, работающих в сфере туризма, а также для широкого круга читателей.
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` 2024-2025 ՈՒՍՈՒՄԱՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ
Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայ կրթական հիմնարկությունը /ՀԿՀ/ հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2024-2025 ուսումնական տարվա համար:
Մրցույթը կմեկնարկի ս․ թ․ մարտի 11-ին և կավարտվի մայիսի 5-ին։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի չափը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միաժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2024 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:
Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։
Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ` ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես եկավ Հռոմի Սապիենզայի համալսարանում։
Սոնա Սիմոնյանը իրականացրեց 8-ժամյա դասախոսական աշխատանք Սապիենզայի համալսարանի «Միջմշակութային հաղորդակցություն և անգլերեն լեզու» բաժնի բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերում։ Դասախոսությունները հետևյալ թեմաներով էին․ «Քաղաքական հաղորդակցություն և դիսկուրսի վերլուծություն», «Լեզուն և հանրային կարծիքը», «Քաղաքական հաղորդակցությունը թվային դարաշրջանում» և «Պրագմատիկա»։
ԳՊՀ դասախոսը քննարկումներ ունեցավ Հռոմի Սապիենզայի համալսարանի Անգլերեն լեզվի և թարգմանության բաժնի ղեկավար պրոֆեսոր Դոնաթելլա Մոնտինիի և նույն բաժնի դասախոս պրոֆեսոր Մարգարիտա Դորեի հետ։
Դոնաթելլա Մոնտինին և Մարգարիտա Դորեն նշեցին, որ դասախոսությունները անցկացվեցին ծրագրում նշված վերջնաարդյունքներին և կրթական չափանիշներին համապատասխան։ Ուսանողները նշեցին, որ դասախոսությունները հետաքրքիր էին, ինտերակտիվ և արդյունավետ։
ԳՊՀ իրականացրած միջազգային ծրագրերն ապահովում են ԳՊՀ դասախոսական անձնակազմի անդամների մասնագիտական ու մանկավարժական կարողությունների շարունակական զարգացումը, կրթության որակի բարձրացումը։
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտություններով․
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
- Իրավագիտություն
- Պատմություն
- Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
- Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
- Տնտեսագիտություն
- Համակարգչային ճարտարագիտություն
- Կենսաբանություն
- Աշխարհագրություն
- Բնապահպանություն և բնօգտագործում
Դիմորդները դիմում-հայտի հետ ներկայացնում են`
- բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակն ու պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
- 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
- ինքնակենսագրություն,
- անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
- զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն
(առկայության դեպքում),
- հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ (առկայության դեպքում),
- ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր),
- ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր:
ԳՊՀ մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներ և ուսուցիչներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու եվրոպական բուհերում ուսումնառած և դասավանդած ԳՊՀ ուսանողների և դասախոսների հաշվետվությունների ներկայացմանը և փորձի փոխանակմանը` ս․ թ․ մարտի 21-ին և 30-ին, ժամը՝ 13։00-ին:
Անցկացման վայրը՝ Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարան։
Սիրով սպասում ենք ձեզ։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին