ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՆԱՆՑ ԳԱՐՆԱՆԱԲՈՒՅՐ ՏՈՆԸ

Սիրով շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի  աշխատակցուհիներին, ուսանողուհիներին, բոլոր գործընկերուհիներին ու բարեկամուհիներին, համալսարանականների մայրերին ու քույրերին, կանանց ու աղջիկներին՝ գարնանային տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, հաջողություններ բոլոր ոլորտներում, բարօր, գեղեցիկ և լուսավոր կյանք՝ խաղաղ պայմաններում։
                         

ԿԱՅԱՑԱՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանում գործող Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի՝ «Մոսկվայի տան» կողմից անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ նվիրված լեզվաբանության արդի հայեցակարգերին, ռուսաց լեզվի դասավանդման խնդիրներին, ուսուցման բովանդակային,մեթոդական, տեխնիկական ապահովման, սովորողների անհատականության հաշվառման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման հիմնահարցերին։

Բացման խոսքով հանդես եկան Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայան և Երևանի «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Դասընթացը վարեցին Ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտի առաջատար դասախոսներ, մասնակցեցին Հայաստանի բուհերի ավելի քան քառասուն դասախոսներ, այդ թվում՝ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս  Աննա  Մելքոնյանը։

Վերապատրաստումը նպաստեց տարբեր բուհերի ռուսաց լեզվի դասախոսների հաջողված փորձի փոխանակմանը, նոր գիտելիքների և մեթոդական հմտությունների ձեռքբերմանը՝ ի նպաստ ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացման։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գավառի պետական համալսարանում ընթացքի մեջ են վերապատրաստման դասընթացները։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու ուսուցման և դաստիարակության գործընթացի արդյունավետության հոգեբանական հիմքերին նվիրված վերապատրաստմանը։

Դասընթացը կվարի  ԳՊՀ դասախոս, առողջության հոգեբան Արմինե Դավթյանը:

Դասընթացը տեղի կունենա առցանց եղանակով։

Հղումը՝ https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09#success

Մեկնարկը՝ 09.03.2022 թ., ժամը՝ 14:30-ին։

Վերապատրաստման դասընթացի բոլոր դասերին մասնակցած անձինք կստանան հավաստագրեր։

Բոլոր այն անձինք, ովքեր կցանկանան մասնակցել դասընթացին, կարող են գրանցվել կից հղումով։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeWDzSEtVuw8La7J9-V0xP-Bf-uS7TOAsXu_MP46joLbVGfCQ/viewform

Շնորհակալություն։

 

Հ/հ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1.       Թեմա Ժամաքանակը

/20 ակադեմիական ժամ/

Անցկացման օրը, ժամը, վիրտուալ լսարանի  հղումը, մուտքային տվյալները

 

Վերջնարդյունքները
2. Ուսուցում և զարգացում

Անձի զարգացումը՝ որպես մանկավարժական գործընթացի նպատակ։ Ու՞մ ենք սովորեցնում և ինչու՞։ Ո՞ր անձնային բաղադրիչներն ենք նպատակադրում որակապես և քանակապես զարգացնել ուսուցման արդյունքում։

Կրթական վերջնարդյունքի գաղափարի գիտական հիմնավորում և մեկնաբանություն՝  զարգացման տրամաբանության մեջ։

 

2

 

 

09.03.2022թ.

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

 

Դասընթացների այս շարքը նախատեսել ենք ուսուցիչների և մանկավարժների համար, ովքեր ցանկանում են վարպետանալ հետաքրքիր դասերի կազմակերպման, սովորողների  սովորելու մոտիվացիայի ձևավորման հոգեբանական մեխանիզմների, մեթոդների և հնարների կիրառման մեջ՝ ապահովելով դասերի դաստիարակչական և զարգացնող նշանակությունները։

 

Դասընթացի մասնակիցները կիմանան

ձևավորել և պլանավորել դասի դաստիարակչական և զարգացնող նպատակադրում,

կվերլուծեն մոտիվացիայի կարևորությունը սովորողների դաստիարակության և զարգացման գործընթացում,

վերծանել մանկավարժի ստեղծագործական գործունեության բաղադրիչներն ու հնարները,

տարբերակել մանկավարժի հուզական ինտելեկտի դրսևորումները, մեկնաբանել և վերլուծել մանկավարժական խնդիրներում և իրավիճակներում, մոտիվացնող և հուզական դրսևորումները։

 

Ինքնուրույն կկարողանան իրենց առարկայական դասապլանում ապահովել համապատասխան մոտիվացնող գործիքակազմ և մեթոդներ։

Կտիրապետեն դաստիարակչական և զարգացնող դասերի պլանավորման, կազմակերպման, իրականացման մոտիվացնող, հաղորդակցական և ստեղծագործական գործիքակազմի։

 

2 16.03.2022թ.

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

3.  

2․ Մոտիվացիա և նպատակ

Ինչու՞ է անձը սովորում։ Անձնական, թե՞ սոցիալական նպատակ։

Անձնային դրդապատճառներ։ Դրդապատճառների առանձնահատկությունների տարիքային փուլերի վերլուծություն։ Դրդապատճառների խթանման մեթոդները տարբեր տարիքային խմբերում։

Ուսուցչի մոտիվացնող «զենքերը»։

 

2

 

23.03.2022թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

 

2

 

30.03.2022թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

4.  

3․Ստեղծագործական, թե վերարտադրողական գործունեություն։ Մանկավարժի ստեղծագործական գործունեության բաղադրիչները, հոգեբանական գործոնները։ Սովորողների ստեղծագործական գործունեության զարգացման տարիքային փուլերը և դրանց խթանման մանկավարժական «զինանոցը»։

 

2

 

 

06.04.2022թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

 

2 13.04.2022թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

5.  

4 Մանկավարժի հուզական ինտելեկտ։

Հույզ և ինտելեկտ հոգեբանական գործոնների դերը ուսուցման և զարգացման գործընթացներում։

Ինչպե՞ս կարդալ սեփական հույզերը (պսիխոսոմատիկական և սոցիալ-մշակութային  մոտեցումներ) Արտահայտվե՞լ, թե զսպե՞լ սեփական հույզերը։

Ինչպե՞ս օգնել դիմացինին հասկանալ իր և ուրիշի հույզերը՝ պահանջմունքերի և կարիքների պրիզմայով։

 

2

20.04.2022 թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

6. 5 Մասնագիտական կողմնորոշման դասերի պլանավորում (զարգացման համատեքստում)։

Ինչպե՞ս կազմել դասապլան, որը կներառի մասնագիտական իրազեկման և կողմնորոշման նպատակներ։

2 27.04.2022 թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

2 04.05.2022 թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

7. Դասընթացների արդյունքում հանձնարարված տնային առաջադրանք- դասապլանների ներկայացում, քննարկում և վերլուծություն 2 11.05.2022 թ.,

ժամը՝ 14:30-15:40,

https://zoom.us/j/3897702958?pwd=WS9UblF1MjJqSSsrVFlNQjdaUG5CQT09

ID 389 770 2958

Pass: 1234

 

ՃԱՆԱՉԵՆՔ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.  ԿԱՐԵՆ ՄԱՍՏՈՅԱՆ

«- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը։

— Ծնվել եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ուսուցչի ընտանիքում։ Սովորել եմ Նորատուսի առաջին, այնուհետ երրորդ միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին հաղթող եմ ճանաչվել մի շարք մրցույթներում։ 2016 թվականին գերազանցությամբ ավարտելով դպրոցը՝ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի համակարգչային ճարտարագիտության բաժինը՝ անվճար տեղում ու տարկետման իրավունքով։ Բակալավրիատում գերազանց սովորելու ընթացքում՝ դասընթացներին զուգահեռ, սկսել եմ զբաղվել նաև գիտահետազոտական գործունեությամբ, մասնակցել եմ բազմաթիվ գիտաժողովների, հոդվածներս տպագրվել են տարբեր ամսագրերում։ Ակտիվորեն ներգրավվել եմ ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում։ Արդյունքում՝ բակալավրիատում ուսանելու ընթացքում երկու անգամ ճանաչվել եմ որպես Հայաստանի Հանրապետության  լավագույն ուսանող, ինչպես նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրության դեսպանատան կազմակերպած մրցույթի շրջանակներում ճանաչվել եմ լավագույն ուսանող և մեկնել Արաբական  էմիրություններ։ 2020 թվականին գերազանցությամբ ավարտել եմ բակալավրիատը և ՀՀ Կառավարության որոշմամբ տարկետման իրավունքով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի նույն բաժնի մագիստրատուրա։ Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում շարունակել եմ ներգրավված լինել ուսանողական ինքնակառավարման մարմիններում ու մասնակցել դրանց գործունեությանը, ինչպես նաև գերազանց սովորելուն զուգահեռ ավելի մեծ եռանդով եմ շարունակել զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ, մասնակցել եմ գիտաժողովների և ունեմ մեկ տասնյակից ավելի տպագրված հոդվածներ ՀՀ բուհերի ամսագրերում, որոնց մի մասը ներգրավված է ԲՈԿ-ի ցանկում։ Մագիստրատուրայում ուսումնառության ընթացքում մասնակցել եմ մի շարք լրացուցուցիչ դասընթացների և հաղթող եմ ճանաչվել տարբեր մրցույթներում՝ այդ թվում զբաղեցնելով առաջին անվանակարգը 2021 թվականի ՀՀ լավագույն ուսանող մրցույթում։ Առաջիկայում պլանավորում եմ ուսումս շարունակել ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում։

-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ։

— Համալսարանը տվեց հիմնարար գիտելիքներ մասնագիտական ոլորտում գիտահետազոտական գործունեության մեջ ներգրավվելու համար, տվեց ԳՊՀ դասախոսների, ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվելու, նրանցից նոր գիտելիքներ ու փորձ  ձեռք բերելու հնարավորություն և ամենակարևորներից մեկը՝ սովորեցրեց սովորել, որովհետև ներկայումս մասնագիտական ոլորտի արագ զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է, որ մենք էլ չդադարենք սովորելը, որպեսզի պահանջված մասնագետներ լինենք։

-Ինչպիսի՞զգացողություններ ունեցաք՝ ստանալով 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելու մասին լուրը։

— Ճիշտն ասած լուրն անսպասելի չէր, սակայն քանի որ հեռախոսազանգով չեն հայտնում, թե որ տեղն ես զբաղեցրել, զինվեցի համբերությամբ, որպեսզի գա մրցանակաբաշխության օրն ու տեղեկանամ արդյունքների մասին։ Ինչպես նաև արագ դիմեցի բոլոր ծանոթ ուսանողներին, որպեսզի իմանամ, թե էլ ովքեր են հաղթողներ ճանաչվել, որովհետև ավելի մեծ ուրախություն է, երբ հաղթողներ են նաև ընկերներդ։

Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Կյանքում ինձ համար առաջնայինը ընտանիքս ու իմ սիրելի մարդիկ են։ Ըստ իս՝ ուսումը, գիտահետազոտական գործունեությունը, աշխատանքը կարևոր են, սակայն այդ բոլորի գումարային վերջնարդյունքը պետք է լինի այն կայուն անհատը, ով օգտակար կլինի մարդկանց, կկարողանա դիմագրավել կյանքի փորձություններին ու պատվով հաղթահարել դրանք։ Ի՞նչն է ընկած ամուր ու հզոր հայրենիք ունենալու հիմքում, եթե ոչ կայուն անհատները, ովքեր դառնում են ոլորտի լավ մասնագետներ, ստեղծում են ամուր ընտանիք ու նպաստում հայրենի եզերքի զարգացմանն ու բարգավաճմանը։

       —Ի՞նչ երազանքներ ունեք։

— Երազանքներ շատ ունեմ, որոնք կարելի է բաժանել երկու մասի՝ հիմնական ու երկրորդական։ Սակայն երազանքներն այդպես էլ կմնան ուղեղի մի հատվածում, եթե դրանք չվերածենք նպատակների և քայլ առ քայլ չիրագործենք։ Նախ ձգտում եմ ի կատար ածել հիմնական երազանքներս, որոնցից որպես հետևանք կիրականացվեն նաև երկրորդականները։

Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Լինել ազնիվ, արդար, պատասխանատու և հավատարիմ։

-Նշեք այն  հատկանիշները, որոնք ըստ Ձեզ՝ ամենակարևորն են մարդու համար։

— Իմ կարծիքով մարդիկ պետք է լինեն հավատարիմ՝  բոլոր իմաստներով՝ հավատարիմ սեփական սկզբունքներին, ընտանիքին, սիրելի մարդկանց, ընկերներին, հայրենիքին։

— Ո՞ր գրողի ստեղծագործություններն եք  սիրով ընթերցում։

— Պարույր Սևակի։

-Ընթերցանությունից բացի, ազատ ժամերին ինչով եք զբաղվում, ի՞նչ նախասիրություններ ունեք։

— Ազատ ժամանակ, հատկապես եթե եղանակային պայմանները նպաստավոր են, սիրում եմ ընտանիքիս հետ որևէ տեսարժան վայր այցելել, ճանապարհորդել, իսկ վատ եղանակային պայմանների դեպքում մշակութային կենտրոններ այցելել։ Սիրում եմ տիեզերքի վերաբերյալ տեսանյութեր դիտել, երբեմն էլ տարբեր միկրոչիպերից պատրաստված նախագծերով եմ զբաղվում ու հավաքում, որոնցից է օրինակ համալսարանում տեղադրված ավտոմատ զանգի համակարգը։ Հազվագյուտ համակարգչային խաղեր եմ խաղում, չնայած վերջերս ավելի շատ դուր է գալիս խաղեր ստեղծելը, քան խաղալը։ Արդեն սեփական խաղիս սցենարը և որոշ հատվածներ պատրաստ են։ Ի դեպ՝ դա մանկությանս երազանքներից է եղել՝ ստեղծել սեփական խաղ։

-‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ի՞նչ փոխեց Ձեր կյանքում։

-Ամեն անգամ ‹‹Լավագույն ուսանող›› տիտղոսը ստանալիս՝ ավելի մեծ պատասխանատվություն եմ զգացել ինքս իմ և մարդկանց հանդեպ և նպատակադրվել եմ ավելի մեծ հաջողությունների հասնել։

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի  հաղթեն ‹‹Լավագույն ուսանող››  մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

-Առաջին հերթին խորհուրդ կտավ լավ սովորել և գիտակցել, որ ի վերջո մենք համալսարանում սովորում ենք լավ մասնագետ դառնալու համար, իսկ մնացածը զուտ լավ սովորելու և սովորելուն զուգահեռ որոշակի այլ գործունեություն ծավալելու հետևանք են, մասնավորապես գիտահետազոտական գործունեությունը և ուսանողական ինքնակառավարման մարմիններին անդամակցելն ու այդ շրջանակներում ակտիվ գործունեություն ծավալելը։ Այստեղից կարելի է առանձնացնել մրցույթի պահանջներին համապատասխան առաջին կետը՝ լավ սովորել, ունենալ բարձր առաջադիմություն՝ միջին որակական գնահատական (ՄՈԳ)։ Երկրորդը՝ գտնել մասնագիտական ուղղվածությանը համապատասխան արդիական թեմաներ և այդ ուղղությամբ հետազոտական գործունեություն ծավալել՝ գրել հոդվածներ, մասնակցել գիտաժողովների։ Եվ երրորդը, որ կառանձնացնեմ՝ հասարակական ակտիվությունն է, այսինքն՝ ներգրավված լինել ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, դրանով իսկ նպաստելով նաև այլ ուսանողների զարգացմանը, մասնակցել ֆակուլտետային ու համալսարանական, մասնագիտական ու մշակութային միջոցառումների, մրցույթների, դասընթացների։ Հավելեմ նաև, որ ես՝  որպես մագիստրոս, ուսանողների ավագ սերնդի ներկայացուցիչ, կանգնած եմ կրտսեր ընկերներիս կողքին ու պատրաստակամ եմ օգնելու ցանկացած հարցում։ Լավագույն են բոլորը, պարզապես յուրաքանչյուր անհատ իր լավագույնը լինելը դրսևորում է տարբեր ձևերով ու տարբեր բնագավառներում։ Բոլորին մաղթում եմ լավագույնը։

-Շնորհակալություն››։

 

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

ՈԱԱԿ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ս թ փետրվարի 21-ից 25-ը ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից անցկացվեց «Մասնագիտական կրթական ծրագերի մեխանիզմների բարելավում» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցեց Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչի պարտականությունները կատարող Քանաքարա Հայրապետյանը։

Վերապատրաստմանը մասնակցում էին Արցախի պետական համալսարանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Արցախի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի, «Հայբուսակ» համալսարանի, ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր, որակի ապահովման բաժնի պատասխանատուներ և դասախոսներ։

Վերապատրաստման նպատակն էր քննարկել մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) իրականացման խնդիրները, ներկայացնել բարելավման լավագույն փորձը, նպաստել բուհերի ՄԿԾ-ների շարունակական բարելավման գործընթացին։

Վերապատրաստման դասընթացը վարում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, բարձրագույն կրթության մասնագետ Ռուբեն Թոփչյանը և նույն կենտրոնի փորձագետ Արմենուհի Մհերյանը։

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ծանոթացան մասնագիտական կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանեցմանը, քննարկեցին իրենց կրթական ծրագրերի առաքելությունը և նպատակը, վերջնարդյունքները, գնահատման մեթոդները և մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման կառուցակարգերը։

Վերապատրաստումը նպաստեց տարբեր բուհերի աշխատակիցների գիտելիքների հարստացմանը, հաջողված փորձի փոխանակմանն ու փոխգործակցությանը, ինչպես նաև կրթության որակի ապահովման մշակույթի տարածմանը։