menu152

Ավագյան Արամայիս Ռոստոմի

աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

1942թ․, 17 մայիսի, Իրանի Արակ քաղաք

Կրթություն

1960թ. ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 2 միջն. դպրոցը:

1961 թ. ընդունվել և 1966 թ. ավարտել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

1966-1969 թթ․ աշխատել է ՀՀ երկրաբանական վարչությունում` որպես գեոմորֆոլոգ: Այդ ընթացքում ծառայել է Սովետական բանակում:

1969-2013թթ. աշխատել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում, 2013 թ-ից մինչև օրս` ԵՊՀ Սերվիսի ամբիոնում:

2006-2013 թթ․ եղել է ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ:

Այլ տվյալներ

1975 թ․-ին ստացել է թեկնածուի գիտական աստիճան, 1982թ․-ին` դոցենտի կոչում, 2001 թ․-ին ստացել է դոկտորի գիտական աստիճան, 2007թ․-ին` պրոֆեսորի կոչում։

Հեղինակ է դպրոցական աշխարհագրության 4 դասագրքի /7-րդ և 8-րդ դասարաններ/, 5 բուհական դասագրքի, մի շարք մենագրությունների, շուրջ 4 տասնյակ գիտական հոդվածների:

2008-2010 թթ. «Աշխարհագրություն» առարկայից քննության մասնագիտական հանձնաժողովի նախագահ և փոխնախագահ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, չորս թոռ:

Հեռախոս` 060 46 12 50, 094-27-83-34

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Other Members