Միրիբյան Գայանե

Գայանե Աշոտի Միրիբյան

Ծննդյան թիվ 
08.09.1966 թ.

Կրթություն
1973-1983 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը:
1983-1986 թթ.-ին սովորել է Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարանի միյազգային հարաբերությունների ֆակուլտետում:
1986-1991- թթ.-ին սովորել է Պյոտր Ստուչկայի անվան Լատվիայի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում :
2003-2013- թթ.-ին սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ագգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում:

Գիտական աստիճան 
2013 թ.նոյեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար,
2014 թ.փետրվարին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային փորձ 
1991 – 1997 թթ. աշխատել է որպես Գավառի թիվ 5 ավագ դպրոցի Ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
1997 թ.-ից մինչ այժմ աշխատում է որպես Գավառի պետական համալսարանի դասախոս,
2015 թ. Հոկտեմբերի 1-31 աշխատել է Վիադրինայի Եվրոպական համալսարանում (Ֆրանկֆուրտ) որպես դասախոս, “Hermes” ծրագրի շրջանակներում,
2015 թ. հոկտեմբերից` Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ:

Գիտական աշխատանքներ
Հեղինակ է երկու մեթոդական ուղեցույցերի և շուրջ 20 գիտական հոդվածների:

Տիրապետում է հետևյալ լեզուներին`
հայերեն, ռուսերեն, անգլերեն, լատվերեն,

Կուսակցական պատկանելությունը 
Անկուսակցական է:

Ընտանեկան վիճակը
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Other Members