betvole betlike süpertotobet megabahis trbet
betebet giriş bonus veren casino siteleri
lunabit
bedava bahis
betist marsbahis marsbahis marsbahis marsbahis
betmatik gencobahis markabet
Զաքոյան Հրաչյա

Զաքոյան Հրաչյա Սամվելի

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972 թ․, Կամո (այժմ՝ Գավառ)

Կրթություն

Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1995 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի անցել Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տնտեսագետ:

Նույն թվականին ընդունվել է վերոհիշյալ ինստիտուտի ասպիրանտուրան, որն ավարտել է 1998 թվականին և, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

1996-2000 թվականներին եղել է “Գավառի գյուղատնտեսության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ” պետական ձեռնարկության տնօրենը:

1997 — 1999 թվականներին աշխատել է գործադիր տնօրեն “Նաիրի-1” ՍՊԸ-ում:

1998 — 1999 թվականներին աշխատել է գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում:

1999 — 2002 թվականներին դասախոսել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:

2001-2004 թվականներին աշխատել է “Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն” պետական հիմնարկի Գեղարքունիքի դաշտային գրասենյակի մոնիտորինգի մասնագետ:

2002-2003 թվականներին որպես “Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն”-ի փորձագետ մասնակցել է “Հայաստանի բյուջետային վերլուծությունների” ծրագրի իրականացմանը:

2004-2005 թվականներին եղել է Իտալիայի Բարի քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտի կողմից իրականացվող փորձարարական հետազոտությունների ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ:

2006-2007 թվականներին աշխատել է “Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ” պետական հիմնարկի մոնիտորինգի և գնահատման խմբի համակարգող:

2003թ-ի “Իրազեկ” համայնքների զարգացմանն աջակցող ՀԿ-ի նախագահն է:

2007-2011 թվականներին ԱՄՆ-ի “Գյուղատնտեսական միջազգային զարգացման համագործակցություն/կամավորների անդրօվկիանոսյան համագործակցված օգնություն” (ACDI/VOCA) ընկերության հայաստանյան մասնաճյուղի տվյալների հավաքագրման և կառավարման խորհրդատու է աշխատել:

2011-2012 թվականներին ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ ՀՀ-ում իրականացված հինգ ծրագրերի արտաքին գնահատումը ստանձնած ԱՄՆ-ի International Business Technical Consultants, Inc. (IBTCI) կազմակերպության մոնիտորինգի և գնահատման փորձագետ:

2012թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին որպես փորձագետ մասնակցել է ՄԱԶԾ (UNDP), “ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում” ծրագրի իրականացմանը:

2013 թվականին որպես կառավարման մասնագետ մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ADB) կողմից ՀՀ-ում իրականացրած “Կառավարման և կարողությունների զարգացման նախաձեռնության” իրականացմանը:

2013 — 2015 թվականներին որպես ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցիչ ղեկավարել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի, Վրաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Մոլդովայի ներգրավվածությամբ իրականացված “Տեղական / տարածաշրջանային տնտեսական զարգացման ցանցը՝ որպես որոշիչ գործոն Սևծովյան տարածաշրջանում մրցակցության խթանման համար” ծրագիրը:

2015թ-ից ղեկավարում է Բիգ Լոթըրի հիմնադրամի (BLF) կողմից ֆինանսավորվող և անգլիական “Օքսֆամ” կազմակերպության կողմից Հայաստանում և Վրաստանում իրականացվող գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված տարածաշրջանային ծրագիրը:

1998թ — ից աշխատում է Գավառի պետական համալսարանում՝ մինչև 2009թ-ը որպես դոցենտ, 2009թ-ից՝ պրոֆեսոր, 2006թ-ից “Բիզնեսի կազմակերպման”, ապա “Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման”, իսկ 2013 թ-ից՝ “Կառավարման և ֆինանսների” ամբիոնի վարիչ:

Այլ տվյալներ

Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Հարավային Աֆրիկայում, Հունաստանում, Բելգիայում, Շվեդիայում, Անգլիայում, Իսպանիայում և Գերմանիայում մասնակցել է միջազգային դասընթացների, փորձի փոխանակման ծրագրերի և հանդես է եկել զեկուցումներով:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ունի դոցենտի գիտական և լեյտենանտի զինվորական կոչումներ:

Հեղինակ է երկու տասնյակից ավելի գիտական և ոսումնա-մեթոդական աշխատանքների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հեռախոս` 060 46 12 60

Էլ. փոստ` h.zaqoyan@gsu.am, zhrachya@yahoo.com

Other Members

sanliurfa escort bayan canakkale escort bayan samsun escort bayan afyon escort bayan manisa escort bayan
astekbet betcobahis betpas egobet
lordspalacebet fenomenbet betvole betebet