
Էդուարդ Մուշեղի Ղազարյան
ԳՊՀ հոգաբարձուների
խորհրդի անդամ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
16.01.1942թ., ք. Երևան
Կրթություն և աշխատանքային գործունեություն
1959-1962թ.՝ սովորել է Երևանի պետական համալսարանում:
1962-1965թթ.՝ սովորել է Մոսկվայի պետական համալսարանում:
1965-1969 թթ.՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), ակադեմիկոս (1996):
1969-1974թթ.՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես դասախոս:
1975-1984թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1985-1987 թթ. աշխատել է որպես գիտության կառավարման և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ղեկավար, Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարի խորհրդական:
1987-1988թթ.՝ Խ.Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
1993-1999թթ.՝ ԵՊՀ-ի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր,
1999-2001թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարար,
2002-2004թթ.՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,
2004-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար,
2000-2006թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
2006 թվականից՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
Այլ տվյալներ՝
Պարգևներ (գիտական, պետական)` Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում:
Պարգևատրվել է Ֆիզիկայի բնագավառում ՀՀ Նախագահի, Խ. Աբովյանի անվան և Նանսենի անվան մեդալներով:
Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պատվավոր դոկտոր
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր պրոֆեսոր