link6

Էմիլ Սոսի Գեվորգյան

ԳՊՀ հոգաբարձուների
խորհրդի անդամ

 

Կրթություն
1965 — 1970 թթ.` Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնի ուսանող,

1970 — 1973 թթ.`ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ

Գիտական աստիճան
1. «Խոլինէսթերազի հորմոնալ ինդուկցիան» , 1974 թ., Երևանի պետական համալսարան` կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, շնորհվել է 1974 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի ԲՈՀ-ի կողմից
2. «Սպիտակուցների հորմոնալ ինդուկցիան և մոդիֆիկացիան. դրանց փոխկապակցությունը» , 1990թ., ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտ` կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, շնորհվել է 1991 թ. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի ԲՈՀ-ի կողմից:

Մասնագիտական գործունեություն
04/2000 թ-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան
06/1994 — 04/2000 թթ.՝ ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ
05/1995 — 06/1995 թթ.՝ Հրավիրված հետազոտող Փարիզ-7 համալսարանում, Փարիզ, Ֆրանսիա
09/1992 — 06/1994 թթ.՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր
01/1979 — 09/1992 թթ.՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ
09/1987 — 02/1988 թթ.՝ Հրավիրված հետազոտող Խարբինի բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնում, Խարբին, Չինաստան
09/1977 — 01/1979 թթ.՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում ավագ գիտաշխատող
11/1977 — 08/1978թթ.՝ Հրավիրված ստաժոր Բոլոնիայի համալսարանի կենսաքիմիայի ինստիտուտում, Բոլոնիա, Իտալիա
09/1975 — 09/1977 թթ.՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնում կրտսեր գիտաշխատող

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը
Մոլեկուլային և բջջային կենսաբանություն, Բջջաթաղանթի և բջջակորիզի մակարդակում հորմոնների ազդեցության կենսաքիմիա, Ֆերմենտային կինետիկայի գործընթացների մոդելավորում.

Լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի), ռուսերեն (վարժ), անգլերեն (լավ), իտալերեն (բավարար).

Անդամություն մասնագիտական խորհուրդներին
1985 թ-ից այժմ` ԵՊՀ-ում գործող կենսաֆիզիկայի և կենսաքիմիայի գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ,
1994 — 2009 թթ.՝ ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում գործող կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության գծով մասնագիտական խորհրդի անդամ
1994 — 2000 թթ.՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհդի անդամ
1995 թ-ից այժմ`ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ
1995 թ-ից այժմ`ԵՊՀ Խորհրդի անդամ
1995 — 1996 թթ.՝ ՀՀ Վարչապետին կից Գիտատեխնիկական զարգացման հանձնաժողովի անդամ
1997 — 1998 թթ.՝ ՀՀ Նախագահին կից Գիտատեխնիկական քաղաքականության հանձնաժողովի անդա
1999 թ-ից այժմ` Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ`ակադեմիկոս
2000 թ-ից այժմ` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի խորհրդի նախագահ
2003 թ-ից այժմ` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Մեծ (ընդլայնված) խորհրդի նախագահ
2002 — 2005 թթ.՝ «Գիտություն և տեխնիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2002 — 2007 թթ.՝ «Հայաստան» հիմնադրամում գործող Գիտության բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ շնորհող փորձագիտական հանձնաժողովի անդամ
2003 — 2006 թթ.՝ «Գիտելիք» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2003 — 2009 թթ.՝ ԳԱՏԱՀ-ի հիմնադրամի խորհրդի անդամ
2005 թ-ից այժմ` ՙԱրյուն՚ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2006 թ-ից այժմ` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2008 թ-ից այժմ` ՀՀ ԳԱԱ «Հայաստանի կենսաբանական հանդեսի» Գլխավոր խմբագիր
2008 թ-ից այժմ` ՄԳՏԿ հայկական մասնաճյուղի խորհրդի անդամ
2011 թ-ից այժմ` Բնական գիտությունների գծով հանրապետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ

Արժանացած մրցանակներ
1999 թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր
2007 թ.՝ Երևանի պետական համալսարանի ոսկե հուշամեդալ
2009 թ.՝ «Հայաստանի վաստակավոր գործչի» կոչում

Other Members