
Համլետ Գրիշայի Ղաջոյան
ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
11 մարտի, 1953թ․, ք. Կամո (այժմ` Գավառ)
Կրթություն
1960-1970թթ.՝ Գավառ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց
1970-1975թթ.՝ Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին
2007 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան
Աշխատանքային գործունեություն
1975-1985թթ․ Գավառի կարի ֆաբրիկայի կոմերիտական կազմակերպության քարտուղար
1985-1987թթ․՝ Գավառի կարի ֆաբրիկայի արտադրամասի պետ և կուսակցական կազմակերպության քարտուղար (հասարակական կարգով)
1987-1991թթ․՝ Գավառի քաղաքային խորհրդի գործկոմի կազմակերպական բաժնի վարիչ
1991 (հոկտեմբերից)-1996թթ․՝ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
1993-1996թթ․՝ Գավառի պետական համալսարանի նախապատրասատական խմբի ղեկավար (համատեղության կարգով)
1997-2004թթ․՝ Գավառի պետական համալսարանի դասախոս և ֆակուլտետի փոխդեկան
2004 (սեպտեմբեր)-ից մինչ օրս՝ Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Այլ տվյալներ
Գիտական հետազոտությունների շրջանակներն են` հայ գրողների գրական ժառանգության փիլիսոփայական-աշխարհայացքային հարցերի ուսումնասիրությունը եւ նրանց առնչությունները համաշխարհային փիլիսոփայական ուղղությունների եւ հոսանքների հետ, կյանքի իմաստի, մահվան եւ անմահության հիմնահարցերը, էլիտար եւ զանգվածային մշակույթի հիմնախնդիրները (մշակութաբանություն):
Ավելի քան 20 գիտական աշխատանքների հեղինակ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
(060)-46-12-70