32286547_2012743012131624_8791666427049279488_n

Ռաֆիկ Խորենի Գրիգորյան

 

ԳՊՀ հոգաբարձուների
խորհրդի անդամ

Ազգային Ժողովի պատգամավոր ,ԳՊՀ խորհրդի անդամ

Տարեթիվամսաթիվծննդավայր
17 մայիսի 1958 թ., Մարտունու շրջան, գ. Ձորագյուղ

Կրթություն
1989 թ. ավարտել է Կիևի (Ուկրաինա) գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
1976-1977 թթ.՝ Ձորագյուղի կոլտնտեսություն, բանվոր
1982-1996 թթ.՝ աշխատել է Ուկրաինայում
1996-1999 թթ.՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի համայնքի ղեկավար
1999-2003 թթ.՝ Գեղարքունիքի փոխմարզպետ,
2003-2007 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք), ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության անդամ
2007-2012 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից
2012 թ. հունիսի 28-ից` ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Այլ տվյալներ
Ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան » (2006 թ.) և «Գարեգին Նժդեհ » (2010 թ.) մեդալներով: 2009 թ. Մարտունի քաղաքի ավագանու որոշմամբ արժանացել է Մարտունի քաղաքի «Պատվավոր քաղաքացու » կոչմանը: 2003 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահն է, 2007 թվականից` Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Other Members