Սիմոնյան Արմեն

Սիմոնյան Արմեն Արշալույսի

Արմեն Արշալույսի Սիմոնյան
Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ
ՌԴ բնական և էկոլոգիական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1932թ., Նոր-Բայազետ (այժմ` Գավառ),

Կրթություն
1958թ․-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը և 1960թ․-ից մինչև այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիուտում:
1974-ին ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում, հիմնադրել և մինչև այժմ ղեկավարում է ինստիտուտի Սաղմնաքիմիայի լաբորատորիան:
Հեղինակ է ավելի քան 400 գիտական աշխատանքների, մենագրությունների և կենսաբանական բառարանների: Կարևոր աշխատանք է կատարել հայերեն կենսաբանական միասնական տերմինաբանություն ստեղծելու ուղղությամբ:

Աշխատանքային գործունեություն
Մոսկվայում Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում անցնելով ակադեմիկոս Ս. Սևերինի և ակադեմիկոս Վ. Սկուլաչյովի կենսաէներգետիկական, ինչպես նաև ակադեմիկոս Հ. Բունիաթյանի հիմնադրած հայկական կենսաքիմիական դպրոցները, նա Հայաստանում ստեղծել է էվոլյուցիոն կենսաէներգետիկայի ուղղությունը և կենսաէներգետիկների իր դպրոցը:
Հետազոտությունները նվիրված են կենդանիների օնտոգենեզում նյարդային հյուսվածքում կենսաէներգետիկական մեխանիզմների բացահայտմանը, այդ պրոցեսների օնտոգենետիկ ու ֆիլոգենետիկ էվոլյուցիոն փոխհարաբերությունների ուսումնասիրությանը:
1993-ից մինչև այժմ միաժամանակ աշխատում է Գավառի պետական համալսարանում որպես Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ:

Այլ տվյալներ
Գիտության գծով Կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է (1967թ):
Կարևոր ներդրում ունի գիտական կադրերի պատրաստման, գյուղատնտեսության մեջ գիտական արդյունքների ներդրման գործում:
Իր ծննդավայրի հանդեպ ունեցած ակնառու ծառայությունների համար նրան շնորհվել է Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում (2003 թ):
Գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2011թ․):
Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի:
Գավառի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:
Հեղինակ է ավելի քան 400 գիտական աշխատանքների, մենագրությունների և կենսաբանական բառարանների:

Հեռախոս`060-46-12-50

Էլ. փոստ` a.simonyan@gsu.am

Other Members