ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԻԿԻ

ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԻԿԻ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ

Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1972 թվականի հունիսի 1-ին, Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքում, ծառայողի ընտանիքում:
Կրթություն․
- 1979-1989 թվականներին սովորել է Գավառ քաղաքի Հովհաննես Սարուխանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ մաթեմատիկական թեքումով դասարանում։
Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։
- 1989-1993 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման իրավաբանական ‎‎ֆակուլտետում։
Դիպլոմավորված մասնագետի հնգամյա կրթական ծրագիրն ավարտել է չորս տարում՝ էքստեռն կարգով հանձնելով չորրորդ կուրսի քննությունները և երրորդ կուրսից տեղափոխվելով հինգերորդ կուրս:
Համալսարանն ավարտել է գերազանցության դիպլոմով։
- 1993-1996 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի առկա բաժնում՝ ‹‹Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք›› մասնագիտությամբ:
- 2005-2008 թվականներին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոկտորանտ` ‹‹Հանրային իրավունք (սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում)›› մասնագիտությամբ։

Գիտական-հետազոտական գործունեություն․
- 1999 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ‹‹Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի քրեաիրավական և քրեաբանական հիմնախնդիրները›› թեմայով, և արժանացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:
- 2003 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:
- 2006 թվականին արժանացել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման։
- 2012 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդում և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսության թեման էր՝ ‹‹Սահմանադրական պատասխանատվության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում››։
- Հեղինակ է երկու մենագրության, մեթոդական ուղեցույցի և ավելի քան ութսուն գիտական հոդվածների։
- Իրավաբանական տերմինների և շրջասույթների ռուս-հայերեն բառարանի համահեղինակ է:
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների հեղինակային խմբի անդամ է ։
- ‹‹Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածու›› գիտական պարբերականի, ‹‹Արդարադատություն›› գիտական հանդեսի, ‹‹Գիտական Արցախ›› գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների անդամ է։
- ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ է։

Աշխատանքային գործունեություն․
- 1995 թվականից մինչ օրս՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս,
- 2002 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտահետազոտական բաժնի վարիչ, ‹‹Իրավունքի և օրենսդրական գործընթացի›› ամբիոնի դոցենտ,
- 2002-2005 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ,
- 2003-2006 թվականներին՝ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետի դեկան,
- 2006-2017 թվականներին՝ ‹‹Գավառի պետական համալսարան›› պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր,
- 2017-2022 թվականներին՝ ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի ռեկտոր,
- 2022թ. մարտից՝ ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, վերապատրաստումներին և աշխատաժողովներին․
- 2005 թվականին՝ ՌԴ Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի կազմակերպած միջազգային գիտաժողով,
- 2006 թվականին՝ Բեռլինում ‹‹Անդրագոգիկայի՝ մեծահասակների կրթության հիմնահարցերը›› թեմայով միջազգային գիտաժողով,
- 2009 թվականին՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան-Ֆրանցիսկոյի Հաստինգսի իրավունքի բարձրագույն դպրոցում և Բերկլիի համալսարանում իրավաբանական կլինիկական կրթության առանձնահատկությունների վերաբերյալ վերապատրաստում,
- 2009 թվականին՝ Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում բարձրագույն կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով,
- 2012 թվականին՝ Բուլղարիայի Դոբրիչ քաղաքում ‹‹Փոփոխությունների նախաձեռնում և կառավարում բարձրագույն կրթության համակարգում›› թեմայով գիտաժողով,
- 2012 թվականին՝ Բրյուսելում, Եվրոպական համալսարանական ասոցիացիայում ‹‹Կայունության և ինքնավարության խթանում բարձրագույն կրթության համակարգում›› թեմայով վերապատրաստում,
- 2014 թվականին՝ Իտալիայի Բոլոնիայի համալսարանում բուհերի և գործատուների համագործակցության, բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի կապի մասին աշխատաժողով,
- 2015 թվականին՝ Շվեդիայի Վեկշյո քաղաքի Կառլ Լինեուսի անվան համալսարանում շարունակական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ աշխատաժողով,
- 2016 թվականին Լոնդոնի Ռոհեմփթոնի համալսարանում՝ բուհերի միջազգայնացմանը նվիրված միջազգային գիտաժողով,
- 2017 թվականին՝ Բելգիայի Գենտ համալսարանում որակավորումների եվրոպական, ազգային և ոլորտային շրջանակներին նվիրված աշխատաժողով,
- 2018 թվականին՝ Գերմանիայի Դրեզդենի համալսարանում բնագիտական մասնագիտական կրթական ծրագրերի վերաբերյալ աշխատաժողով,
- 2021 թվականին՝ Բուլղարիայի Վառնայի կառավարման համալսարանում ‹‹ՍՄԱՐԹ›› կրթական տեխնոլոգիաներին և ձեռնարկատիրական կրթությանը նվիրված աշխատաժողով,
- Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում՝ այլ գիտաժողովներ, աշխատաժողովներ և վերապատրաստման դասընթացներ։

Պարգևները․
- ՀՀ նախագահի խրախուսական պարգև,
- ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր,
- ՀՀ պաշտպանության նախարարության Երկրորդ բանակային կորպուսի պատվոգիր,
- Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոբելյանական ոսկե հուշամեդալ,
- Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ,
- Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ,
- Բուլղարիայի Հանրապետության Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանի մեդալ,
- Հունաստանի Հանրապետության Աթենքի Կապադովկիա համալսարանի մեդալ։
- 2017 թվականից` Գավառի պատվավոր քաղաքացի:

Հասարակական գործունեությունը․
- Հայ կանանց միջազգային միության անդամ,
- 2021 թվականին՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, այժմ՝ փոխնախագահ։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երկու թոռնիկ: