Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՄԱՅԻՍԻ 28-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՆ Է Մայիս 28

Մայիսի 28-ին համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը:

Ուղիղ 99 տարի առաջ` այդ օրը, Թիֆլիսում Հայկական ազգային խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց որպես ազատ, ինքնիշխան պետություն:


ԵՄ «TEMPUS.RETHINK» ԾՐԱԳԻՐԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Մայիս 27

Այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում նշվեց Եվրոպայի օրը` խաղաղության և միասնության տոնը:


ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Մայիս 27

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպում է Եվրոպայի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, տեղեկատվական ցուցահանդեսներ, տոնավաճառներ, որոնց ընթացքում այցելուներին ներկայացվում են նաև Եվրոպական միության միջազգային ծրագրերի ընձեռած հնարավորությունները: