Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> Նորություններ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ՝
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Մայիս 19

Ս․թ․ մայիսի 16-17-ին «ԵՄ Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում Երևանում տեղի ունեցավ «Ինստիտուցիոնալ հետազոտություն / պլանավորում և տեղեկատվական համակարգի կառավարում բարձրագույն կրթության ոլորտում՝ ի նպաստ համալսարանի արդյունավետ կառավարման և որակյալ կրթության» թեմայով երկօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովի կազմակերպիչներն էին Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցում էր Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։

Աշխատաժողովի ընթացքում Միացյալ թագավորության Լոնդոնի համալսարանից հրավիրված բրիտանացի փորձագետներ Քրիս Քոբն ու Ռեյմոնդ Սմիթը ներկայացրին միջազգային փորձը՝ բուհերի գործունեության ռազմավարական պլանավորման ոլորտում։

Ինտերակտիվ քննարկումների միջոցով ներկայացվեց հայաստանյան բուհերի՝ կառավարման տեղեկատվական համակարգերի բնագավառում արձանագրած զարգացումները, քննարկվեցին վերոնշյալ համակարգերի որակի ապահովմանն ուղղված խնդիրները, ընթացող բարեփոխումները։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «ԵՄ Tempus Govern» ծրագրի շրջանակներում մշակված համալսարանական «ebuh» ուսումնական կառավարման տեղեկատվական համակարգը, որը ներդրված է նաև Գավառի պետական համալսարանում։


 19.5.2017
Նորությունն ընթերցվել է 40 անգամ