Gavar State University

Gavar State University

Gavar State University

Gavar State University

Հարցում
Այս պահին ակտիվ հարցում չկա
Հայտարարություն
RSS / MAP / W3C

RSS - международный формат, специально созданный для трансляции данных с одного сайта на другой. 
Используя готовые экспортные файлы в формате RSS, вы можете разместить на своей странице заголовки и аннотации сюжетов наших новостей. 
Кроме того, посредством RSS можно читать новости специальными программами - агрегаторами новостей - и таким образом оперативно узнавать 
об обновлениях нужных сайтов.
Google SiteMap
Valid XHTML 1.0 Transitional
ԳՊՀ -> Գրադարան
Untitled Document

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ

Գրադարանի վարիչ, մատենագետ` Բադալյան Ելիզավետա Արտուշի

Գիտական հոդվածների ժողովածու

Գիտական հոդվածների մատենագիտություն

Գրքային ունեցվածքը`36.834Բաժին` 2
ընթերցողները`2.920 ընթերցասրահ`2
հաճախումը`300.700աշխատողների թիվը`3
գրքատացքը`600.000

2008-2009 ուս. տարվա ընթացքում գրադարանը կարևոր ձեռքբերումներ է ունեցել: Գրադարանի պաշարները համալրվել են Գավառի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի գրքային ֆոնդով: Գույքագրվել է շուրջ 4431 կտոր գրականություն: Գրադարանի ընդհանուր ֆոնդի մուտքագրումը համակարգչային բազա և նկարագրումը շարունակվում է: Հարստացել են գրադարանի տեղեկատվական մատենագիտական ցանկերը:

Հաշվետու ժամանակաշրջանում համալսարանում կատարվեց մագիստրատուրայի ընդունելություն I և II կուրսեր, ուստի գրադարանի աշխատանքներում կարևորվեց մասնագիտական գրականության վերադասավորումը և համակարգումը: Այս աշխատանքներում ընդգրկվեցին տարբեր մասնագիտություններից լավագույն և ակտիվ ուսանողներ, որոնց օգնությամբ զտվեցին մասնագիտական ֆոնդերը: Ամբիոններին են տրամադրվել համապատասխան գրականություն` ուսանողներին կուրսային և անհատական աշխատանքները պատրաստելիս աջակցելու նպատակով: Ամբիոններից պահանջվել է դասագրքերի և օժանդակ գրականության ցուցակներ: Մագիստրոսների համար կազմվել են մասնագիտական թեմատիկ-հանձնարարական մատենագիտություններ: Գրադարանը, լինելով Հայաստանի գրադարանային ասոցիացիայի անդամ, Գավառի մարզային գրադարանին և հայրենագիտական թանգարանին է հանձնել համալսարանի գիտական հոդվածների ժողովածուների ամբողջ փաթեթը և գիտական հոդվածների մատենագիտությունը, որը կօգնի տարբեր մասնագիտություններով հետաքրքվող ընթերցողներին:

Գրադարանում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները անցկացվել են ակտիվ ուսանողների մասնակցությամբ:

Ընթացիկ տարին համալսարանի համար հոբելյանական էր` թումանյանական, կոմիտասական: Համալսարանի հիմնադրման 17-ամյակի կապակցությամբ գրադարանը կազմակերպեց համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ՙԷջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից՚, ՙԵղեռնի դատապարտումը Րաֆֆու երկերում՚ գրքերի քննարկումներ, թումանյանական ընթերցումներ, առաջին կուրսեցիների համար` ՙԵրդում մայրենիին՚ միջոցառումների շարք: Գրադարանում ցուցադրվող ՙՆոր գրքեր՚-ի և հիշարժան-թեմատիկ հանձնարարական ցանկերից օգտվելով, ֆակուլտետներում կազմակերպվել են տարբեր հետաքրքիր քննարկումներ և միջոցառումներ: Շարունակական աշխատանքներ են տարվում ուսանողների շրջանում գրքերի նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելու համար, պարբերաբար կազմակերպվում են գրքերի կոլեկտիվ ընթերցումներ և քննարկումներ: Այս հետևողական միջոցառումները նպաստել է նաև գրքերի տացքի, ուսանողների գրադարան հաճախելիության բարձրացմանը: Ընթերցասրահից օգտվող ուսանողների քանակը բազմապատկվել է, և մեծացել տեղեկատվական գրականության` հանրագիտարանների, բառարանների, ակադեմիական հրատարակությունների, սեղմագրերի, մատենագիտական ցանկերի, գրացուցակների, ատլասների և քարտեզների պահանջարկը:

Տեղեկատվական ցանկերը և նշանավոր մարդկանց անհատական ալբոմները հարստացել են համալսարանում պահպանվող պարբերական մամուլի, ինչպես նաև այլ բուհերի գիտական հոդվածների ժողովածուների, պատմա-բանասիրական հանդեսների, մանկավարժական-հոգեբանական, իրավագիտական հանդեսների և ամսագրերի նյութերով:

© 2010 All right reserved Zartnir [ PG.t : 0.64 | DB.q : 1 | DB.t : 0.00 ]