Untitled Document
Սեպտեմբերմեկյան ղողանջների ներքո ԳՊՀ-ում մեկնարկեց 2010-2011 ուսումնական տարին:
Ավանդույթի համաձայն համալսարանում կազմակերպվել էր միջոցառում` նվիրված գիտելիքի և դպրության օրվան: Միջոցառումը բացվեց ՀՀ հիմներգի հնչյուններով: Բեմ հրավիրվեցին այն առաջին կուրսեցիները, ովքեր ընդունելության քննությունների ժամանակ հավաքել էին բարձր միավորներ: Նրանց շնորհվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի "Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից" գիրքը և առաջին կուրսի ուսանողի ուղեցույցը: