English1

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները ձեռք են բերում անգլերենի բանավոր ու գրավոր տարբերակների իմացություն և դրանք ազատորեն կիրառելու ունակություն` յուրացնելով անգլերենի հնչյունաբանական ու քերականական օրինաչափությունները, հիմնական բառապաշարը, սովորում և տիրապետում են նաև գերմաներենին, զուգահեռաբար ձեռք են բերում ընդհանուր լեզվաբանական ու գրականագիտական, մանկավարժական, ինչպես նաև միջմշակութային հարաբերություններին ու միջազգային հաղորդակցությանը, լեզվի և մտածողության փոխհարաբերություններին, հայերենի և օտար լեզուների համեմատական քննությանն առնչվող գիտելիքներ, ուսումնասիրում են հայ և համաշխարհային գրականության պատմություն, անգլերեն լեզվին վերաբերող տարբեր գիտակարգեր: