crane-homes-366562_640

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները նախ ձեռք են բերում ընդհանուր լեզվաբանական ու գրականագիտական գիտելիքներ, ապա մասնագիտական դասընթացներում ուսումնասիրում են հայ և համաշխարհային գրականության պատմություն, գրականագիտական զանազան գիտակարգեր, հայոց լեզվի գրեթե բոլոր դրսևորումներին (գրաբար, միջին հայերեն, գրական արևելահայերեն և արևմտահայերեն, խոսակցական հայերեն, բարբառներ) վերաբերող գիտություններ, օտար լեզուներ, ծանոթանում են հայերեն տեքստի լեզվաբանական և պատմաբանասիրական վերլուծության մեթոդներին, խմբագրական աշխատանքի յուրահատկություններին: Վերջին հաշվով, սովորողների մասնագիտական ուսումնառության բուն առարկան են դառնում հայերենը և ցեղակից այլ լեզուները, հայոց գրավոր և բանահյուսական ժառանգությունը, գրականությունը, պատմությունը, մշակույթը: