Հայերեն | English | Русский
ԳՊՀ Լոգո

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 29-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության և արտերկրի բուհերի դասախոսներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ գիտաժողովին։

📅 Ժամանակացույց

Գիտաժողովը կկայանա 2026 թվականի մայիսի 2-ին և 3-ին (մեկնարկը՝ ժամը 11:00-ին), զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով։
Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը։

Գիտաժողովի լեզուները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

🎓 Գիտաժողովի ոլորտները

🧪

Բնագիտական գիտություններ

Ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, էկոլոգիական ուղղություններ։

📚

Հումանիտար և հասարակական գիտություններ

Պատմական, փիլիսոփայական, բանասիրական, սոցիոլոգիական, քաղաքական գիտություններ։

⚖️

Իրավական և կառավարման ոլորտներ

Իրավաբանական, տնտեսական, կառավարման գիտություններ։

👩‍🏫

Կրթություն և հոգեբանություն

Մանկավարժական և հոգեբանական գիտություններ, կրթության մեթոդաբանություն։

🌍

Աշխարհագրություն և բնապահպանություն

Աշխարհագրություն, երկրաբանություն, երկրաբնապահպանական գիտություններ։

🌾

Գյուղատնտեսական գիտություններ

Գյուղատնտեսական և բնապահպանական տեխնոլոգիաներ, կայուն զարգացում։

📎 Ներկայացման կարգ

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ http://gsu.am/hy/electroniapplication/

Զեկուցումներն ուղարկել՝ info@gsu.am, infogsu@mail.ru

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և դրական գրախոսության դեպքում կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում։

📋 Գրանցվել

🧾 Տեխնիկական պահանջներ

Զեկուցումը պետք է լինի 5–10 էջ՝ B5 ձևաչափով, «GHEA Grapalat» տառատեսակով, 1.12 միջտողային հեռավորությամբ։ Բոլոր կողմերից՝ 18 մմ լուսանցք։ Վերնագիրը՝ 10.5 pt (թավ, մեծատառերով), ապա ՀՏԴ կոդ, հեղինակ(ներ)ի տվյալներ, ամփոփագիր (150–250 բառ), բանալի բառեր։

Տեքստի կառուցվածքը՝ ներածություն, հիմնական մաս, եզրակացություններ։ Բանաձևերն ու նկարները ներկայացնել Microsoft Equation Editor 3.0-ով։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև կարծիք կամ երաշխավորագիր։

📥 Ներբեռնել հայտարարությունը և տեխնիկական պահանջները (PDF)

💰 Վճարային պայմաններ և Կոնտակտներ

💰 Վճարային պայմաններ +

Այն հեղինակները, ովքեր չեն հանդիսանում ԳՊՀ աշխատակիցներ, զեկուցման տպագրման համար վճարում են յուրաքանչյուր էջի հաշվարկով՝ 2000 դրամ։ ԳՊՀ «Գիտական հոդվածների ժողովածու» տպագիր օրինակ ստանալու համար՝ 3000 դրամ։

Փոխանցումը կատարվում է «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին՝ խմբագրական խորհրդի հաստատումից հետո հնգօրյա ժամկետում։

📞 Կոնտակտային տվյալներ +

Հարցերի դեպքում զանգահարել՝
+374-60-46-03-02, +374-60-46-04-03, +374-60-46-12-42, +374-60-46-12-43, +374-91-65-86-64։

Գրանցվել