24 July 2026
STATEMENT: DEAR STUDENTS OF GPU, BECOME "BIODIVERSITY AMBASSADORS"
Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ, Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան մեկնարկում է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագիրը՝ նպատակ ունենալով Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ կողմերի համաժողովին (COP 17) ընդառաջ նախապատրաստել 300-350 համալսարանական ուսանողների` որպես կենսաբազմազանության իրազեկ և ակտիվ պաշտպաններ։ Գավառի պետական համալսարանի բոլոր մասնագիտությունների ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու հետաքրքիր և ուսուցողական ծրագրին՝ գրանցվելով մինչև ս.թ. օգոստոսի 10-ը։ Դիմել հետևյալ հղումով՝ https://forms.gle/FLADkiUWLBWcQdGK9 Ընտրված ուսանողները կանցնեն 1,5 ամիս տևողությամբ վերապատրաստման ակադեմիայի ծրագիր։ Շրջանավարտներին կտրվի «Կենսաբազմազանության դեսպան» կոչումը, և նրանք կգործեն որպես պատրաստված կամավորական խումբ՝ աջակցելով նախա-COP, COP և հետ-COP փուլերի գործընթացներին։ Մանրամասների համար այցելեք` https://ace.aua.am/AUCB-KensaDespan ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.