28 August 2026
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Ջերմորեն շնորհավորում ենք ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած և Գավառի պետական համալսարանի բակալավրիատ ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն։ 2026-2027 ուսումնական տարեշրջանին ընդառաջ ԳՊՀ առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին սիրով հրավիրում ենք ռեկտորատի անդամների հետ հանդիպման, որը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 30-ին, ժամը՝ 12։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ, 316 լսարան/։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.