05 September 2026

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ սեպտեմբերի 4-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսին և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովին։ Հյուրերը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։ Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը անցկացրին սեմինար-քննարկում ԳՊՀ ուսանողների հետ։ Հյուրերն այցելեցին Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.