07 September 2026
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով: Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ: Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է` ա) ունենալ ԳԹԿ անձնական համար բ) գրանցվել համակարգում (Հեռակա ուսուցման համար դիմող բոլոր դիմորդները պետք է համակարգում անցնեն նոր գրանցում՝ անկախ նախկինում գրանցված լինելու հանգամանքից։) գ)ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: ԳԹԿ անձնական համար տրամադրում է Գավառի պետական համալսարանը, եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը: Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոններով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են: Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները: Դիմորդը կարող է մասնակցել Գավառի պետական համալսարանի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն: Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu, infogsu@mail.ru։ Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները` ՀՈՒՖ 2026-2027 ԳՊՀ ընդունող հանձնաժողով
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.