13 September 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Բուլղարիայի Անգել Կանչևի անվան Ռուսեի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիսժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. հոկտեմբերի 25-ն է։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։ Մաղթում ենք հաջողություն։
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.