18 September 2026

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ենթածրագրի շրջանակում անցկացնում է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառումը: Հայաստանում միջոցառումն առաջին անգամ իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 26-ը (սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ից 23:00-ն, սեպտեմբերի 26-ին՝ 11:00-ից 17:00-ն), ինչպես նաև 2027 թվականի սեպտեմբերի 24-ից 25-ը։ Այն նպատակ ունի խթանել գիտության և հետազոտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել հետազոտողների և հասարակության միջև անմիջական երկխոսությանը: Միջոցառման շրջանակում կկայանա գիտության փառատոն, որը հնարավորություն կտա այցելուներին մասնակցել կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, արհեստական բանականության, տիեզերագիտության, ճարտարագիտության, շրջակա միջավայրի պահպանության, թվային նորարարությունների, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական և կրթական ինտերակտիվ միջոցառումներին, լաբորատոր ցուցադրություններին, պանելային քննարկումներին։ Միջոցառումը կազմակերպվելու է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ու հարակից տարածքում և ներառելու է շուրջ 70 տաղավար։ Միաժամանակ 2026 թվականի սեպտեմբերի 25-ից 26-ը Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում ևս կիրականացվեն ինտերակտիվ ցուցահանդեսներ՝ գործնական փորձերով, աշխատարաններով, քննարկումներով և այլ միջոցառումներով: Միջոցառմանը մասնակցության համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/UqQhb3vbCLfPLnp96։
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.