19 September 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՍԱՊԻԵՆԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1-2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը մասնակիցներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 14-ն է։ Ծրագրին մասնակցելու համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին, գրելէլեկտրոնային փոստին՝ iro@gsu.am, info@gsu.am, infogsu@mail.ru հասցեներով կամ զանգահարել +374-91-867-716, +374-60-461-299 հեռախոսահամարներով։ Մաղթում ենք հաջողություն։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.