02 October 2026

ISSUES OF INTERNATIONALIZATION OF HIGHER EDUCATION AND PRIORITIES OF "ERASMUS+" PROGRAM WERE DISCUSSED

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության միջազգայնացմանը, եվրոպական բարձրագույն կրթական և գիտական տարածքին ինտեգրմանն ու «Էրազմուս+» ծրագրի իրականացման հարցերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվեցին միջազգային համագործակցության ընդլայնման, բուհերի արտաքին կապերի ամրապնդման և եվրոպական բարձրագույն կրթագիտական տարածքին ինտեգրման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորություններին, այդ թվում՝ «CBHE․ Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության միջոցով բարձրագույն կրթության ոլորտի կարողությունների զարգացմանը և միջազգային համագործակցության խթանմանը։ Քննարկվեց նաև ներառականության կարևորությունը՝ միջազգային կրթական հնարավորությունների հասանելիությունն ընդլայնելու և ուսանողների, ինչպես նաև բուհական համայնքի այլ ներկայացուցիչների մասնակցությունը խթանելու նպատակով։ Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.