08 October 2026
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ ԲԱԴՈՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերյոժա Վաչագանի Բադոյանը։ Սերյոժա Բադոյանը 1993-2006 թվականներին աշխատել է Գավառի պետական համալսարանում՝ որպես վարչատնտեսական գծով պրոռեկտոր, դասախոսել է բնագիտական ֆակուլտետում և իր ավանդը ներդրել համալսարանի կայացման, բնագիտական ֆակուլտետի զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների անունից ցավակցում ենք Բադոյանների ընտանիքին։ ԳՊՀ ռեկտորատ
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.