15 October 2026
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՍՆԱԿՑԵԼ COP 17-ԻՆ
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ կարող եք մասնակցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը (CBD COP 17), որը կկայանա 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.cop17yerevangreenzone.com/am/register-now/public-attendee Համաժողովի հիմնական տեղեկատվական հարթակը, որտեղ կարող եք ծանոթանալ օրակարգին, «Կապույտ» և «Կանաչ» գոտիների վերաբերյալ մանրամասն տեղեկություններին, հասանելի է «COP 17 Yerevan» պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://cop17yerevan.am/ Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժին
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.