19 October 2026

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում դասավանդելու կամ վերապատրաստվելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ https://uvamobplus2.uva.es/publico/apply Ծրագրի հասանելի բաժիններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. նոյեմբերի 20-ն է։ Ընտրող հանձնաժողովը առաջնահերթության կարգով կդիտարկի ներառականության չափանիշներին համապատասխանող ԳՊՀ դասախոսներին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։ Մաղթում ենք հաջողություն։
This article was automatically translated from Armenian. The Armenian original remains the authoritative version.