‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››. ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԲԵՄԵԼԸ

Գավառի պետական համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից է  առաջին կուրսեցիների մասնակցությամբ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառումների շարքի կազմակերպումը։

Այս անգամ  հերթը հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում սովորող «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների առաջին կուրսերի ուսանողներինն էր:

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի անմահացած հերոսների  հիշատակը։

Առաջին կուրսերի ուսանողները ինքնատիպ ձևով ներկայացրին իրենց ընտրած մասնագիտությունները, նախասիրություններն ու ապագայի տեսլականը:

Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր, պարեր, երախտիքի և ոգեկոչման խոսքեր։

Մասնակիցների հոգիներն ալեկոծեցին Գավառի պետական համալսարան եկած մեր սիրելի Արցախի ուսանողների հուզիչ և հույս ներշնչող կատարումները։

Միջոցառումն ավարտվեց «Սասունցիների պարը» խրոխտ բանաստեղծությամբ և պարով։

Ամփոփելով միջոցառումը՝ առաջին կուրսեցիներին շնորհակալություն հայտնեցին և ջերմ բարեմաղթանքներ հղեցին ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, ֆակուլտետների դեկաններ Համլետ Ղաջոյանը, Թաթուլ Ասոյանը, Սամվել Ամիրխանյանը, Մարտին Ավագյանը, հեռակա ուսուցման ֆակուլտետի փոխդեկան Մելանյա Գարեյանը։

Հրապարակվել է 11.11.2023