ԳՊՀ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի ուսանողները կենսաբանության, Էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանի ուղեկցությամբ հերթական գործնական դասն անցկացրին դաշտային պայմաններում: «Երկրագիտություն», «Տուրիստական երկրագրություն», «Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հուշարձանները» դասընթացների շրջանակներում գործնական աշխատանքները կազմակերպվեցին ՀՀ Արագածոտնի մարզում։ Ուսանողները մարզը բացահայտեցին նորովի՝ ծանոթանալով մարզի պատմաճարտարապետական հուշարձաններին, հին բնակավայրերին։

Երթուղու ընթացքում ուսանողները այցելեցին Ծաղկեվանք, Հովհաննավանք, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, ‹‹Ագարակ›› պատմամշակութային արգելոց-թանգարան, Կոշի ամրոց, որտեղ ուսանողները հանդես եկան որպես զբոսավարներ՝ ներկայացնելով պատմամշակութային վայրին վերաբերող հետաքրքիր փաստեր։

Էքսկուրսիայի ընթացքում հնարավորություն ստեղծվեց՝ ամրապնդելու ուսանողների տեսական գիտելիքները և զարգացնելու մասնագիտական կարողությունները։

Հրապարակվել է 18.11.2023