ԳՊՀ-ՈՒՄ  ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ  ԳԱՎԱՌԻ`   ՍԱՄՎԵԼ  ՔՈՉԱՐՅԱՆՑԻ  ԱՆՎԱՆ  ԴՊՐՈՑԻ  ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Գավառի՝ Սամվել Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանի աշակերտներին և պատմության ուսուցչուհի Մարինե Հայթյանին։

Նրանք հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ նպատակասլաց և արդյունավետ ուսումնառության, գիտելիքի կարևորության, ընթերցանության  անհրաժեշտության մասին։

Աշակերտները ներկա գտնվեցին «Հայաստանի 1-ին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությունը» առարկայի դասին, որն ընթանում էր Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անվան լսարանում։

Դասը նվիրված էր 1920 թվականի թուրք-հայկական պատերազմին, Ալեքսանդրապոլի պայմանագրին և Հայաստանի խորհրդայնացմանը։

Թեման ներկայացրին ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 1֊ին կուրսի ուսանողներ Լուսինե Պողոսյանը, Ալլա Ստեփանյանը, Լուսինե Կյուրեղյանը, դասախոս Քանաքարա Հայրապետյանը։

Ուսանողները բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրին թեման, այնուհետև խաղ֊վիկտորինայի միջոցով ամփոփեցին դասը` հարցեր ուղղելով աշակերտներին և ստանալով ճիշտ պատասխաններ։

Աշակերտների համալսարանական օրը ուսուցողական էր և հետաքրքիր։

 

Հրապարակվել է 03.12.2023