Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանող Պապին Կարապետյանը սույն թվականի նոյեմբերի 1-12—ը ընկած ժամանակահատվածում Վրաստանի Հանրապետությունում մասնակցեց Եվրոպական Միության «Erasmus + «Gender Rocks»» խորագրով միջազգային երիտասարդական փոխանակմանծրագրին։
Ծրագրին մասնակցում էին 40 երիտասարդ, որոնցից 5-ը Հայաստանի Հանրապետությունից էին։
Ծրագիրը իրականացվել էր «Youth for the world և clash exchange NGO» համատեղ ջանքերի շնորհիվ։ «Ծրագրի ընթացքում ոչ ֆորմալ կրթական մեթոդների օգնությամբ քննարկեցինք կարևոր թեմաներ, ինչպիսիք են` մարդկանց սոցիալական հավասարությունը, խտրականության դեմ պայքարը, գենդերային հավասարությունը և այլն։ Բացի այդ, ձեռք բերեցինք անձնական աճի համար կարևոր հմտություններ, կարողացանք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ, մեր զգացմունքները, ցանկությունները, մտքերը և այլն։ Հնարավորություն ունեցանք այցելելու Թբիլիսի, Մծխեթա և այլ քաղաքներ ու մոտիկից ծանոթանալու վրացական մշակույթին և խոհանոցին։ Մշակութային երեկոների ընթացքում հնարավորություն ունեցանք ներկայացնելու նաև մերերկրի մշակույթը, պարերը և խոհանոցը»,- նշեց ԳՊՀ ուսանող Պապին Կարապետյանը։