ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Լարիսա Արմենի Բադալյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 19֊ին՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2008֊2017 թվականներին սովորել է Սպիտակի Վարդանանց թիվ 4 հիմնական դպրոցումայնուհետև 2017֊2020 թվականներին ուսումը շարունակել է Սպիտակի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոցում։ Դպրոցական տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն, մասնակցել տարբեր մրցույթների և դասընթացների` արժանանալով բազմաթիվ հավաստագրերի և պատվոգրերի։

2020 թվականին Լարիսան ընդունվել է Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի առաջին կուրս։

Ուսումնառության ընթացքում Լարիսան  ցուցաբերել է գերազանց առաջադիմություն, մասնակցել տարբեր միջոցառումների, սեմինարների, ինչպես նաև միջազգային և հանրապետական գիտաժողովների, ունի տպագրված հոդվածներ։

2022 թվականին մեկնել է Չեչնիայի Հանրապետություն և մասնակցել Գրոզնիի պետական համալսարանի «Ամառային համալսարան-2022» ծրագրին։

2022-2023 թվականներին հաջողությամբ մասնակցել է Դիլիջանում և Աղվերանում կազմակերպված «Փախստականների իրավունքի       11֊րդ աշնանային դպրոց» ծրագրին։

Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2023 թվականի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ուսումնառությունը շարունակել է Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում՝ ցուցաբերելով պատշաճ գիտելիքներ և բարձր պահելով Գավառի պետական համալսարանի պատիվը։

Հրապարակվել է 16.11.2023