ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի  «Տնտեսագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիաննա Օհանյանը բուհի իրականացրած Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում այժմ իր ուսումնառությունը շարունակում է Տիմիշոարայի Արևմտյան համալսարանում։

Լիաննան ծնվել է 2003 թվականին, 2018 թվականին ավարտել է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցը և կրթությունը շարունակել Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Ֆինանսներ» բաժնում:

2021 թվականին ընդունվել է Գավառի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժնի երկրորդ կուրս։

Ուսումնառության ընթացքում եղել է երիտասարդական կամավորական խմբի կորդինատր և առաջնորդ։ Մասնակցել է համայնքի և բազմաթիվ կազմակերպությունների կողմից կազմակերպված մշակութային միջոցառումների: 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է Թումոյում՝ որպես մարզիչ։

Լիաննան իր շնորհակալությունն է հայտնում Գավառի պետական համալսարանին ընձեռված հնարավորության համար։

Հրապարակվել է 28.12.2023