ԳՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԳՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները՝ ֆակուլտետի դեկան Սամվել Ամիրխանյանի և դասախոս Հասմիկ Մարգարյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Տավուշի մարզում գործող «Տավուշ տեքստիլ» ընկերություն, որտեղ տնօրեն Միքայել Եզեկյանը ուսանողներին ծանոթացրեց ձեռնոցների արտադրամասի աշխատանքին, սարքավորումների առանձնահատկություններին։

Ուսանողներն եղան նաև «Իրական դպրոց» միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում, որտեղ ծանոթացան դպրոցի ուսումնառության առանձնահատկություններին, մասնակցեցին գործնական պարապմունքի: Այնուհետև ուսանողները քահանա Տեր Աբելի առաջնորդությամբ այցելեցին Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի` ստանալով հաղորդություն։

Ուսանողների արտադրական պրակտիկան եզրափակվեց Տավուշի ջրամբար և Գարիկ Փայտյանի հյուրատուն այցելությամբ, որտեղ կազմակերպված թեյախմության ընթացքում պարոն Փայտյանը ներկայացրեց հյուրատան ստեղծման և բիզնեսի հաջողության ուսանելի պատմությունը։

Հրապարակվել է 18.11.2023