ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Ս․ թ․ հունվարի 27-ին գումարվեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարեց խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Նիստն անցկացվեց զուգակցված՝ առկա-առցանց ձևափով։ Օրակարգի համաձայն՝ համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի տարեկան գործունեության հաշվետվությունը և զարգացման հիմնական ուղղությունները։

Տիկին Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանը ներկայացրեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2023 թվականի  ֆինանսական տարվա հաշվետվությունը, 2024 թվականի  եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ԳՊՀ կառուցվածքը,  հաստիքացուցակը, աշխատանքային ներքին կանոնակարգը, բուհի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքները։

Հոգաբարձուների խորհուրդը սահմանված կարգով ընտրեց բուհի 2023 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձին։

ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի նախագահ Էդուարդ Ղազարյանը, խորհրդի անդամները՝ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը բարձր գնահատեցին ԳՊՀ տարեկան գործունեության արդյունքները, կարևորեցին բուհի վերահավատարմագրումը, միջազգային ծրագրերի իրականացումը և համալսարանին մաղթեցին հետագա արդյունավետ գործունեություն։

 

 

Հրապարակվել է 27.01.2024