ԿԱՅԱՑԱՎ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Գավառի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության ղեկավար կազմի ընտրություն։

ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահի հավակնորդներն էին տնտեսագիտական ֆակուլտետի «Տնտեսագիտություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Փուրթոյանը, տնտեսագիտական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Թագուհի Թադևոսյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Ենգոյանը։

Թեկնածուները բովանդակալից շնորհանդեսների միջոցով ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, որոնց քննարկումից հետո ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով, և կազմակերպվեց փակ, գաղտնի քվեարկություն։

Ընտրության արդյունքում ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ ընտրվեց Մերի Փուրթոյանը, փոխնախագահ՝ Աննա Ենգոյանը, իսկ քարտուղար՝ Թագուհի Թադևոսյանը։

Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նորընտիր ղեկավար կազմին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Հրապարակվել է 01.12.2023