ԿՆՔՎԵՑ  ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ  ՀՈՒՇԱԳԻՐ  ԵՄ ‹‹ERASMUS+SMART CAFFES››, ‹‹CONNECT›› ԾՐԱԳՐԵՐԻ ԱՆԴԱՄ ԲՈՒՀԵՐԻ  ԵՎ ‹‹ԱՐՄԵՆԻԱՆ ԿՈԴ ԱԿԱԴԵՄԻ›› ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Ս․ թ․ դեկտեմբերի 1-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ Եվրոպական Միության ‹‹ERASMUS+SMART CAFFES››, ‹‹CONNECT›› ծրագրերի անդամ ՀՀ բուհերի՝ Բրյուսովի անվան, Գավառի և Վանաձորի պետական համալսարանների և «Արմենիան Կոդ Ակադեմի» (Armenian Code Academy) ընկերության միջև՝ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Նպատակն է՝ համատեղել ջանքերը որակյալ կրթություն ապահովելու,  ուսումնական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային ծրագրեր կյանքի կոչելու, աշխատանքահեն կրթական գործընթաց կազմակերպելու, ուսանողների կարողությունները և հմտությունները զարգացնելու, բիզնես գաղափարների ձևակերպման և իրականացման վերաբերյալ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ:

Փոխըմբռնման հուշագիրը կնքվեց ‹‹Թվային բիզնես›› գաղափարների երկօրյա մրցույթի շրջանակներում, որը կազմակերպել էր  Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը։

Հրապարակվել է 05.12.2023