ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ. առաջին կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2024թ. հունվարի 10-ին, կավարտվեն՝ 2024թ. փետրվարի 4-ին: Դասերը կայանալու են առկա ձևաչափով՝ համալսարանում։ Ուսման վարձը վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։
Ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու համար դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի հունվարի    3-ից 17-ը։
Այն ուսանողները, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել՝ խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ, տարկետում ձևակերպելու նպատակով։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

Հրապարակվել է 04.01.2024