ՀԱՆԴԻՊՄԱՆ ԵՆՔ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը շնորհավորում է հեռակա ուսուցման ֆակուլտետ ընդունված բոլոր դիմորդներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ կկայանա հանդիպում ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի  առաջին կուրսեցիների և նրանց ծնողների հետ։

Հանդիպումը տեղի կունենա ս թ նոյեմբերի 18-ին, ժամը՝ 14:30-ին, Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում (հասցե՝ ք․ Գավառ, Հրանտ Հակոբյան 1, ԳՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ, 316 լսարան)։

 Սիրով սպասում ենք ԳՊՀ առաջին կուրսի ուսանողներին և նրանց ծնողներին։

Հրապարակվել է 13.11.2023