ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ‹‹ՖԻՆՏԵՔ ԷԹԻԿԱ››  ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, թեմայով հետաքրքրվող անձինք, տեղեկացնում ենք, որ ս. թ. դեկտեմբերի  11-ին և 12-ին, ժամը` 11:00-14:00-ն Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի կունենա «Ֆինտեք էթիկա» երկօրյա արագացված հեղինակային դասընթացի 4-րդ հոսքը:

Դասընթացի նպատակն է արդիական՝ փոխներգործուն մեթոդներով ներկայացնել ֆինտեք ոլորտի առանձնահատկությունները և նորարարությունները, նպաստել մասնակիցների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը։

Երկօրյա դասընթացը կվարի «ԱուրԹիմՔլաբ», «ԱուրէքսչենջՔլաբ», «ՔլաբՕն» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը։

Տեղեկացնում ենք, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել կից հղումով․

https://forms.gle/U1U43oMUCsQRsgrEA

Սիրով հրավիրում ենք մասնակցելու դասընթացին։

Դասընթացն անվճար է։

Գավառի պետական համալսարանի

արտաքին կապերի և լրատվության բաժին

 

Հրապարակվել է 02.12.2023