ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ՖԱԿՈւԼՏԵՏԻ ԴԱՍԵՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանի հեռակա ուսուցման ֆակուլտետում մեկնարկեցին 2024 թվականի ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասերը։
Դասերն ընթանում են 12 մասնագիտական բաժիններում՝
Հայոց լեզու և գրականություն, Ռուսաց լեզու և գրականություն, Իրավագիտություն, Պատմություն, Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ ոլորտի/, Համակարգչային ճարտարագիտություն, Քարտեզագրություն և կադաստրային գործ, Սերվիս, Դեղագործական քիմիա, Կենսաբանություն, Բնապահպանություն, Մանկավարժություն և մեթոդիկա /տարրական կրթության/:
Դասերին մասնակցելը պարտադիր է։
Այն ուսանողներին, ովքեր զորակոչվելու են զինվորական ծառայության, խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել համալսարան՝ տարկետում ձևակերպելու նպատակով։
Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել հեռակա ուսուցման ֆակուլտետի դեկանատ, ռեկտորատ։
Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

Հրապարակվել է 10.01.2024