ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՍՈՆԱ ՀՈՎԵՅԱՆԸ

Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Հովեյանը 2024 թվականի հունվարի 25-ին մասնակցեց Մ Վ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի համատեղ միջոցառմանը՝ նվիրված ուսանողների տոնին։

Միջոցառման շրջանակում կազմակերպվեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մասնակիցները Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերի և քոլեջների ուսանողներն էին։ «Տարվա լավագույն ուսանող»  մրցանակաբաշխության հանդիսավոր  արարողության ընթացքում նախորդ տարվա արդյունքներով ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած, հետազոտության ոլորտում հաջողություններ արձանագրած, հասարակական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած, Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող 13 ուսանողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով։

Մասնակիցներին շնորհավորեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության նախարար-խորհրդական Մ ՎՍելեզնյովը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի տեղակալ Վ ՄԴերիպասկոն, գործադիր տնօրենի տեղակալ Ժ ԳԲաղիյանը։

Գավառի պետական համալսարանից «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց և պարգևատրվեց Սոնա Հովեյանը։

  Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով։

Հրապարակվել է 31.01.2024