Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
հայտնում ենք ձեզ, որ կարող եք ներկայացնել մեր գործընկեր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից տրամադրվող կրթաթոշակի հայտ։
Կրթաթոշակը կազմում է 500.000 դրամ և տրամադրվում է թե՛ անվճար, և թե՛ վճարովի համակարգում սովորող ուսանողներին։
Կարող են դիմել, բոլոր նրանք, ովքեր սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ուղղվածություն ունեցող ֆակուլտետի բակալավրի կամ մագիստրատուրայի ավարտական կուրսում (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
միջին որակական գնահատականը /ՄՈԳ/ բարձր է 15-ից,
պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։
Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ, հիմնադրամն ապահովում է համապատասխան որակներով։
Ծրագրի մասնակիցներին տրվում է լրացուցիչ ֆինանսական աջակցություն՝ դպրոցի աշխատավարձին զուգահեռ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։ Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանի հետ
( Հեռ։ +374 41 53 01 28 , էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)