ԿԱՅԱՑԱՆ ԳՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐ

Տեղի ունեցան ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստեր։ Օրակարգի համաձայն՝ առաջին նիստում քննարկվեց հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը։ Միաձայն ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր էդուարդ Ղազարյանը։

Խորհրդի քարտուղար ընտրվեց Գավառի պետական համալսարանի դասախոս Հասմիկ Մարգարյանը։

Հաջորդ նիստում հոգաբարձուների խորհուրդը լսեց ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հաշվետվությունը 2020-2021 ուսումնական տարում ԳՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքներիհամալսարանի հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի և ԳՊՀ զարգացման 2017-2022 թթ ռազմավարական ծրագրով 2020-2021 ուստարում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ։

Տիկին Հակոբյանը ներկայացրեց համալսարանի 2021 թվականի  ֆինանսական տարվա հաշվետվությունը և 2022 թվականի ֆինանսական տարվա  եկամուտների և ծախսերի նախահաշիվը, որոնք քննարկվեցին և հաստատվեցին խորհրդի կողմից։

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց  նաև Գավառի պետական համալսարանի 2022 թվականի  կառուցվածքը և հաստիքացուցակը, ինչպես նաև ընտրեց ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը։

Հրապարակվել է 30.01.2022