Երեք տասնամյակ առաջ՝ 1992թ. հունվարի 28-ին, ծանր պայմաններում կազմավորվեց Հայոց նվիրական բանակը՝ ծնվեց Արցախյան ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անդուլ ջանքերով:
Բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի: Բանակի տոնը նշելով՝ մեր երախտիքն ենք հայտնում այն նվիրյալ անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել Արցախյան հերոսամարտի, հայոց բանակի կայացման ու հզորացման, քառօրյա և 44-օրյա դառնաղետ պատերազմների ընթացքում հայրենիքի պաշտպանության գործում:
Բոլորիս մաղթանքն է՝ հայոց սահմանը պաշտպանող մեր սիրելի հայորդիներին անվտանգ ու խաղաղ ծառայություն, որպես երաշխիք Հայաստանի Հանրապետության հզորացման ու առաջընթացի։
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ։